Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շուլցը մեղադրել է Ռուսաստանին

Շուլցը մեղադրել է Ռուսաստանին
28.11.2013 | 11:38

Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ԵՄ նախագահությամբ սկսվում է «Արևելյան գործընկերների» գագաթնաժողովը: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ողջունել է մասնակից երկրներին և շնորհավորել Մոլդովային ու Վրաստանին` համաձայնագրի նախապես ծրագրված նախաստորագրման համար: Շուլցը միաժամանակ հիասթափություն է հայտնել ՈՒկրաինայի և Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ծրագիրը դադարեցնելու առիթով: Նա հայտարարել է, թե ափսոսում է դրա համար, քանի որ ՈՒկրաինայի և Հայաստանի այդ որոշումը կայացվել է արտաքին ճնշման տակ: «Մենք պետք է հստակ և բարձրաձայն ասենք, որ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական ճնշումը մեր արևելյան գործնկերների նկատմամբ պարզապես անընդունելի է», -ասել է Եվրախորհրդի նախագահը: Նա նշել է նաև, որ ԵՄ-ի հետ ասոցացման դռները բաց են մնում. «Մենք երբեք չենք թողնի տարածաշրջանի ժողովուրդների եվրոպական հույսն ու ձգտումները»: Չնայած ՈՒկրիանան և Հայաստանը հրաժարվել են եվրաինտեգրման ծրագրից, այնումանենայնիվ, նրանց ղեկավարները այսօր և վաղը կմասնակցեն վիլնյուսյան գագաթնաժողովին:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ